Հակառակորդը բնակավայրերի դեմ շարունակում է օգտագործել իր ամբողջ զինանոցը. Սուրեն Սարումյան

ԳԳայանե Թամամյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերել և ոչնչացրել են ՊԲ ստորաբաժանումները: Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջին գծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների շնորհիվ խփվել է թշնամական մեկ տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: Ճակատի վերջին նորություններն առավոտյան «Լուրեր»-ին ներկայացրել է Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում