Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք. ԱՀ նախագահ

ԼԼիլիթ Սեդրակյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով է հանդես եկել առաջնագծից:

Տեսաուղերձում ասվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ ձեզ դիմել առաջնագծից՝ Աղդամի մատույցներից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորությունից: 

Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատքը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների և, իհարկե, մեր առաջնագծում կանգնած զինվորների համար:

Ուզում եմ, որ ամեն մարդ, ամեն հայ առավոտ արթնանալուց աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ հավատանք, որ հաղթելու ենք: Ուզում եմ՝ այն միասնականությունը, որ այսօր կա, պահպանվի: 

Ուզում եմ, որ բոլորդ գիտակցեք՝ ձեզնից է կախված մեր ազգի ապագան: Ուզում եմ, որ  ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր Հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում՝ այդ պարտքը առաջնագծում: 

Սահմանում ձեզ սպասում են ավելի, քան երբևէ: Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը: 

Սա հայրենական պատերազմ է: Եվ նաև ուզում եմ վերջում կրկնել՝ պետք է հավատալ: Ես հավատում եմ: Մենք հաղթելու ենք»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում