Փոքր կոլեկտիվի մեծ գործը

ՆՆունե Ալեքսանյան

Կոմիտասի անվան լարային քառյակը, որն աշունն սկսել էր գերխիտ ստեղծագործական օրակագով և բազմաթիվ նոր ծրագրերով, պատերազմի ընթացքում երկրին ու բանակին օգտակար լինելու նորանոր հնարավորություններ է փնտրում:

Օգտվելով վերջին փոփոխությունների ընձեռած հնարավորությունից՝ քառյակի երաժիշտները «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախի հատուկ հաշվին են փոխանցել իրենց սոցփաթեթների գումարը՝ 500 հազար դրամ: Քառյակի գեղարվեստական ղեկավարը նշում է՝ երբեք չէին բարձրաձայնի այդ մասին, եթե չլիներ հայրենակիցներին ոգեշնչելու անհրաժեշտությունը:

Համահայկական միասնության ու պայքարի այս օրերին, երբ յուրաքանչյուրն իր բաժին պայքարն է մղում, քառյակի երաժիշտներն այս նախաձեռնությունը, առաջին հերթին, հասցեագրում են մշակույթի մարդկանց և շեշտում՝ խոսքը ոչ թե մեկանգամյա, այլ տևական համազգային տուրքի մասին է:

Կոմիտասի քառյակի նախաձեռնությունը վերստին վկայում է՝ փոքր կոլեկտիվներն էլ կարող են մեծ գործեր անել, և սա պետք է վերածվի համահայկական բանաձևի: Էդուարդ Թադևոսյանը ևս մեկ անգամ ընդգծում է այն անհավատալի սխրանքը, որով այսօր առաջնագծում հերոսանում են հայ զինվորները, պետք է առավելագույն չափով ամրապնդվի մեր դիվանագիտական և համազգային ներուժի գերլարումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում