Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. ՊՆ ներկայացուցիչ

ՆՆարե Ոսկանյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են մարտական գործողությունները՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ Նա շեշտեց, որ Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարել: «Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստակամ են եղել կատարելու պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը փորձում է ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ։

 «Վաղ առավոտյան հարձակողական գործողությունները սկսվել են 3-4 ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության, հետախուզական կետերի աջակցության տակ՝ կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ Սու-25 գրոհիչ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ 

Նա խոսեց Հադրութի ուղղությամբ իրականացված դիվերսիոն-հետախուզական գործողությունների մասին, շեշտեց՝ հայկական կողմը կասեցրել է դրանք ու ետ շպրտել հակառակորդին: «Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում