Մարտական գործողություններին Թուրքական ներգրավվածության նվազում չենք տեսնում. Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի դեմ ռազմական ագրեսիային թուրքական ներգրավվածության ծավալներին:

«Էական նվազում թուրքական ներգրավվածության բուն մարտական գործողությունների առումով չենք տեսնում: Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ և եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր ավելի պակաս է կիրառում, մեր կարծիքով՝ կոնկրետ կապ ունի միայն հայկական բանակի հաջողությունների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հաղորդեց, որ ադրբեջանական բանակի խոցված նավթամթերքի պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով: 

«Դա, կարելի է ասել, կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»,- ասաց Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում