Թուրքական զինուժի սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը. ԱԳՆ խոսնակ

ՆՆարե Ոսկանյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի ներգրավվածությանն ադրբեջանական ագրեսիային, որի մասին արտաքին գործերի նախարարությունն արդեն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշեց, որ ԱԳՆ-ն միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրվել Թուրքիայի՝ նման ապակայունացնող գործունեությանը։

«Երեկ ՊՆ-ից տվյալներ են տրվել թուրքական փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ: Տեղեկություններ կան, որ անօդաչու թռչող սարքերը՝ «Բայրագթարները», կիրառվում են թուրք փորձագետների կողմից: Տեղեկություն տրվեց նաև, որ ամբողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ, ըստ երևույթին, Էրզրումում, Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից»,- ասաց Նաղդալյանը: 

Նա նշեց, որ թուրքական զինուժի այս սադրիչ  գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը, խաթարում են միջազգային հանրության մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը:

«Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին՝ զերծ մնալ  հակամարտությունը սրելու ցանկացած գործողությունից, և Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան հեռահար նպատակներ ոնի»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ այն կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության կայունության առումով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում