Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է. Նաղդալյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ  Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական  ենթակառուցվածքները՝  պատճառելով մարդկային և նյութական կորուստներ:

«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են նաև հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ: Դա արվեց այն բանից հետո, երբ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցնեի կողմից՝ լուսաբանելու այս հակամարտությունը: Նախարարության կողմից  հավատարմագրվել էին ավելի քան 50  միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնցից մեծամասնությունը՝  100-ից ավելի լրագրողներ արդեն իսկ աշխատում էին  Արցախում: Մարտունի այցելություններից մեկի ժամանակ վերջիններս հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ  սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվախքների նկատմամբ: Ֆրանսիական Le Monde-ի լրագրողներից մեկը ստացել էր ծանր վիրավորում: Վերջինս վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում  և կտեղափոխվի Հաայստան»,- ասաց Նաղդալյանը:

Նա նշեց, որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ: Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության  քաղաքական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը հրետանու և այլ զինտեխնիկայի կիրառմամբ, այդ թվում նաև լրագրողների գործունեության խաթարումը միջազգային իրավունքի խախտում է, և  նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում