Զոհվել է 4 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ

ՆՆարե Ոսկանյան

Մարտունի քաղաքը բավականին նպատակային ու դիտավորյալ  կերպով հրետակոծվել է ադրբեջանական հրետանու գրադ կայանքի կողմից՝ «Լուրերի» հետ զրույցում ասել  է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա նշել է, որ հենց քաղաքացիական օբյեկտներն են հրետակոծվել՝ Մարտունի քաղաքի կենտրոնը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից:

«Կարող ենք միանշանակ ասել, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելու  դիտավորություն է եղել: Դրա հետևանքով 4 քաղաքացիական անձ զոհվել է, 11 քաղաքացիական անձ վիրավորել, որոնց մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»,- հայտարարել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ միջազգային իրավապաշտպան կառույցները  համապատասխան  գնահատական կտան և կգան Արցախ ու փաստահավաք գործունեություն կծավալեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում