Մենք չենք թիրախավորելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը. Պողոսյան

ՆՆարե Ոսկանյան

Երբևէ որևէ տարբերություն չենք տեսնում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների ռմբակոծության կամ այսօր արդեն Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների միջև, որովհետև հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական անձանց՝ հայտարարել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Մենք համարում ենք, որ սրանք Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորումներ են: Առաջին հերթին մեր գործընկերների միջոցով ուզում ենք մեր խոսքն ուղղել միջազգային հանրությանը, որ ավելի ակտիվ լինեն և թույլ չտան, որ այն հանցագործությունները, որոնք աշխարհի առաջ իրականացնում է Ադրբեջանը, շարունակվեն: Մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը, և Ադրբեջանը ստանալու է ՊԲ-ի կողմից հուժկու հարված, բայց մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, այլև սկզբունքային հարց»,- ասաց ԱՀ նախագահի խոսնակը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսակետից ևս շատ կարևոր դատապարտելի տարր է իրականացնում և հենց իր խաղաղ բնակավայրերում է տեղադրում ռազմական օբյեկտները, որտեղից էլ հրետակոծում են մեր խաղաղ բնակավայրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում