ՄԻՊ-ը հորդորեց ծնողներին՝ բացառել TikTok ցանցում երեխաների գտնվելը

ՆՆարե Ոսկանյան

Բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ իրականացված մոնիթորինգը վկայում է, որ էթնիկ հայերի նկատմամբ դրանք դարձել են համակարգված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր սոցիալական ցանցերում, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ:

Թաթոյանի խոսքով՝ քարոզչություն է իրականացվում բռնության, սպանության կոչերով:

«Մասնագետների հետ մենք քննարկումներ ենք ունեցել այդ սոցիալական ցանցերի վտանգավորության հետ կապված, և եզրահանգումն այն է, որ դրանցից առավել վտանգավորը TikTok կոչվող սոցիալական ցանցն է, որովհետև այդ տիրույթում հնարավոր չէ վերահսկել  առհասարակ այն քոնթենտը, որ ստացվում է»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով՝  թիրախավորվում են նաև երեխաները: Թաթոյանը հորդորեց ծնողներին, որ բացառեն երեխաների գտնվելը TikTok սոցիալական ցանցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում