Սեպտեմբերի 3-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդառաջ վաղն առավոտյան արտահերթ նիստ կգումարի:

Ձևավորվեց ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը տեղի կունենան պահեստազորայինների վարժական հավաքներ: 

2021-ի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներն ու մարզիչները սպորտային նպաստ կստանան:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ:

Տնայնագործ օղու փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ:

Կալանավորվել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը:

Oրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, առողջացել է 224 մարդ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում