Մշակութային օջախների ակտիվությունը՝ Գյումրիում

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու ամենակոլորիտային անկյուններից մեկը՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, հնգամսյա դադարից հետո վերաբացել է դռները։ Մուտքը, պարետի ցուցումներով, պարտադիր է ջերմություն չափելուց հետո: Այցելուն ախտահանում է ձեռքերը, հետո ստանում տոմսը։ Տևական դադարը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել պատկերասրահին: Պատկերասրահը գործել է առցանց հարթակում: Աշխատատեղեր չեն կրճատվել: Արտերկրից զբոսաշրջիկներին էր շատ գրավում արվեստագետ քույրերի գործերը։

Վարպետների փողոցում թանգարանների շարքն սկսվում է Շիրազի թանգարանից։ Նկարահանման պահին գյումրեցի երիտասարդները չհիշեցին՝ որերորդ այցելությունն է: Նայելու բան միշտ են գտնում: Թանգարանը մեծաթիվ այցելուներ ունի հանգստյան օրերին: Ներս են թողնում խմբերով։ Կարանտինն առաջացրել է ֆինանսական խնդիրներ:

Արա Պապանյան, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն - Թանգարանը բավականին ծրագրեր ուներ, որոնք չարեց, իհարկե կանի, իհարկե մուտքի վճարներ չեն եղել, դա արտաբյուջետային մի բան էր ստեղծում:

Հիմա պետք է փորձել բարելավել վիճակն ու պատրաստվել ձմռանը։ Ներգնա տուրիստների մեծ հետաքրքրություն ու հոսք կա թանգարաններ, նկատել է Արա Պապանյանը։

Վերաբացվել են նաև գրադարանները։ Շիրակի մարզային գրադարանում համավարակը կանոններ է փոխել։ Եթե գիրք հանձնող ես, միանգամից գրադարան մտնել չես կարող. նախ պետք է մտնես բացօթյա գրադարան։ Վերադարձվող գիրքը երեք օր մնում է բաց տարածքում, հետո ախտահանվում է, ապա՝ տեղափոխվում գրադարան։ Իսկ ներսում աշխույժ է. այցելուները շատ են։

Նորաստեղծ բացօթյա ընթերցասրահն անակնկալ է ընթերցասեր շիրակցիների համար։ Հարմարավետ է, հով ու անվտանգ:

Գեղեցիկ Գևորգյան, մարզային գրադարանի փոխտնօրեն - Պարետի ցուցումներով ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները` սպասարկումն անվնաս և շահավետ ներկայացնելու համար։

Գրադարանն էլ կարանիտինի օրերին առցանց է աշխատել, կրճատվողներ չեն եղել, վճարվել են ամբողջությամբ։ Հիմա խոցելի խմբի աշխատակիցներին դարձյալ վերաբերում են հոգատարությամբ: Աշխատում են դիմակով: Կարոտել են մշտական ընթերցողներին: Բոլորին ընդունում ու ճանապարհում են՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում