Բելառուսում բողոքի ցույցեր են ընթանում

ՄՄարիա Գաբրիելյան

Մինսկում բողոքի ակցիա է ընթանում՝ կապված Բելառուսի նախագահի ընտրությունների նախնական արդյունքների հետ: Բողոքի ակցիաների ընթացքում միլիցիան կիրառել է լուսաձայնային նռնակներ, հայտնում է Sputnik Беларусь-ը:

Գործակալության տվյալներով՝ ցուցարարների թվում կան տուժածներ: Բախումների վայր են ժամանել նաև երկրի ներքին զորքերի ստորաբաժանումները: Ժամանել են նաև շտապօգնության մեքենաներ:

Գործակալությունը հայտնում է, որ ցուցարարները աղբամաններից բարիկադներ են կառուցում: Նշվում է, որ երկրի մյուս շրջաններում ևս ձերբակալություններ են ընթանում: Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել նաև Գրոդնո քաղաքում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Беларусь 24 հեռուստաալիքը, հղում անելով exit poll-ի տվյալներին, հայտնել էր, թե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է երկրի նախագահի ընտրություններում ձայների 79,7%-ով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում