Շուրջ 278 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծության հետևանքները վերացնելու համար

ՆՆարե Ոսկանյան

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց 278 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին՝ վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար:

«Նախնական գնահատականով՝ անհրաժեշտ է առնվազն 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ Կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է, և կանխավճարի տեսքով արդեն հատկացվել է:

Շինարարներն այս պահին աշխատում են: Գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին հետևյալ բաշխվածությամբ՝ 110 միլիոն 581 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84 միլիոն 357 հազար դրամը՝ Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի և Չինարիի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82 միլիոն 600 հազար դրամը կծախսվի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման նպատակով»,- ասաց նախարարը: 

Վարչապետն ընդգծեց, որ հատկացվող գումարով Չինարի գյուղի ավերված բնակելի տունը զրոյից կվերականգնվի: Նա նաև նշեց, որ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակ կհիմնվի ավերված տներից մեկի տարածքում, որը կգնվի սեփականատիրոջից: Նախատեսվում է, որ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում