Պետք է այնպես անենք, որ կորոնավիրուսի դեպքերը չգերազանցեն թեստավորվածների 10 տոկոսը. Թորոսյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, թեև ամենօրյա դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: 

«Հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է: Եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսին, հիմա տատանվում են 15 տոկոս պլյուս-մինուս 1-2 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ մարտավարության որոշակի փոփոխություն է կատարվել: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝ ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային խմբերի շրջանում: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հայտնաբերման առումով խորհուրդ է տրվում այնպիսի մակարդակում պահել հայտնաբերված դեպքերը, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը:

«Մենք մեր նախաձեռնությամբ հետազոտում ենք ռիսկային խմբերին, օրինակ՝ սուպերմարկետների, ֆաբրիկաների, բանկերի, թաղապետարանների աշխատակիցների: Վերջին մի քանի օրում հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ 350 հոգու միանգամից, և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ չեն ունեցել»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում