Դեռ վաղ է ընդհանուր գնահատականներ տալ. Գանտահարյանը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին

ՆՆարե Ոսկանյան

Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը «Լուրերին» ներկայացրեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրում իրավիճակը՝ այն համարելով շատ ծանր: Գանտահարյանը նշեց, որ կան հարյուրից ավելի զոհեր, և այդ թվերը կարող են բարձրանալ: Նրա խոսքով՝ կան նաև հայազգի զոհեր, վիրավորներ, սակայն վերջիններից որքանն են ծանր վիճակում՝ դեռևս հայտնի չէ:  Գանտահարյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով պայթյունի թողած հետևանքները՝ դեռ վաղ է խոսել  ընդհանուր գնահատականներից: Պայթյունի վայրը շատ հեռու չի եղել նաև հայկական թաղամասերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում