Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Խիստ դեմ ենք Ադրբեջանի ագրեսիային. Ֆրենկ Փալոն

ԱԱրման Գալոյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած խորհրդարանական համագործակցության և փոխըմբռնման հայ-ամերիկյան հուշագրի ստորագրման առցանց արարողության ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է երկրու երկրների բարեկամության խորացման, տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացման և Արցախի հարցերին:

«Ստորագրումն այսօր հնարավոր էր երկու խորհրդարանների և խորհրդարանական բարեկամության խմբերի միջև առաջադիմած հարաբերությունների շնորհիվ։ Ուզում եմ նաև նշել, որ սա իրականում ՀՀ և ԱՄՆ ոչ միայն խորհրդարանական բարեկամության խմբերի, այլև մեր օրենսդիր մարմինների, մեր երկրների միջև ավելի ընդլայնված հարաբերությունների սկիզբն է։ Շատ ընդհանրություններ ունենք, որոնց զգալի մասը հրապարակ եկավ թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում` օրինակ ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը։ Մենք նաև ձգտում ենք առևտի ծավալի և տնտեսական ու անվտանգային գործառույթների ավելացման։ Իհարկե մեր ուշադրության առանցքում քովիդն է, և Միացյալ Նահանգներն օժանդակում է Հայաստանին այս ճգնաժամում, բայց ուզում եմ նաև հատկապես ընդգծել, որ խիստ դեմ ենք Ադրբեջանի ագրեսիային , որն այս օրերին տեղի է ունենում Հայաստանի սահմանների մոտ։ Ցանկանում ենք Արցախյան հարցի խաղաղ կարգավորում, որի արդյունքում Արցախը կմնա հայկական` հասնելով միջազգային ճանաչման»,- ասել է Ֆրենկ Փալոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում