Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում բացվել է ուսումնական տարածք

ՆՆարե Ոսկանյան

Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը տեխնիկայի պահպանման կայանատեղին վերակառուցել և կահավորել է որպես ուսումնական տարածք։ Այն բացել է ԱԻ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համանախագահ Արկադի Բալյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ ինչպես ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա՝ տեղի և Ռուսաստանից հրավիրված մասնագետների կողմից։ Կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է փրկարարական վարժանքների համար ընդարձակ մարզահրապարակ կառուցել ՀՀ Կառավարության աջակցությամբ:

Ռուսական կողմը պատրաստ է տրամադրելու փրկարարների վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու սարքավորումները։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում