Ռուսաստանաբնակ հայերին դեսպան Տողանյանը կոչ է արել չտրվել ադրբեջանական սադրանքներին

ՀՀովհաննես Վարդանյան

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9-ը մասնակցի: Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է՝ ուրբաթ օրը Մոսկվայի տարբեր թաղամասերում տեղի են ունեցել մի շարք անկարգություններ: Մի խումբ ադրբեջանցիներ ձողերով ավերել են հայերի շինանյութերի խանութը:

Բացի այդ, 7 հայ վնասել է Բրատիսլավսկայա փողոցի ադրբեջանական ռեստորանը: Ռուսաստանի միգրացիոն ծառայության օրենքով` բախումների մասնակիցներից ոմանք 5 տարով կարող են զրկվել Ռուսաստան մտնելու հնարավորությունից:

Ռուսատանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսաստանաբնակ հայերին կոչ է արել չտրվել ադրբեջանական սադրանքներին, որոնք ստացել են զանգվածային բնույթ:

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությանն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, կողմերին կոչ արել վեճերը լուծել իրավական դաշտում:

Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ նահանգների դեսպանությունները ևս դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, նշված է հայտարարության մեջ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքում համարժեք արձագանք կապահովեն իրավապահները։ Դեսպանությունը ցուցարարներին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն:

Հայ-ադրբեջանական սահմանին զենքով, մանկապարտեզ հրետակոծելով, սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ այսպես ադրբեջանցիների ձեռագիրը նույնն է, չի փոխվում: Վանդալիզմի հերթական թիրախը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցն է՝ պատերին ադրբեջանական դրոշ, Արցախի ազատագրված տարածքների անուններ, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում