Ոչ միայն սահմանին. Ադրբեջանը փորձել է «գրոհել» նաև հայաստանյան մեդիատիրույթը

ԼԼիլիթ Հարությունյան

Երբ Տավուշի սահմանին իրավիճակը լարված էր, «պատահական» համընկնումներով Ֆեյսբուքում հայտնվեց նամակներ ուղարկող, առանց երկիրը նշված, ոչ գրագետ հայերենով նամակներ ուղարկող բոտը: Ապա՝ ՊՆ խոսնակի, նաև՝ այլ մեդիադեմքերի անունից սկսեց նամակներ տարածել:

ՊՆ-ի խոսնակը հորդորեց մերժել ֆեյք նամակները: Այս մեդիահարձակումները դառնում են վտանգավոր, երբ մարդիկ ուշադիր չեն ինչ էջերի են հետևում կամ պարզապես մեկ քլիքով դառնում են ֆիշինգի զոհ:

Այս օրերին ինչ ասես չփորձեցին գործարկել՝ պետական կայքերից մինչև 3 րոպեում 3000 բաժանորդի հաղորդագրություններ ուղարկելը: Օնլայն պայքարում էլ ընտրեցին կեղծ օգտատերերին առաջին պլան բերելը: Սկսեցին Fեյսբուքի համակարգին խաբել ու ստեղծել կեղծ հաշիվներ:

Տեղեկատվության անվտանգության մասնագետի կարծիքով` ավելի մեծ խուճապ կարող են դառնալ ինֆորմացիայի արտահոսքի օնլայն ուղիները կամ լրատվամիջոցի, մարդկանց անուններից կեղծ լուրերի տարածումը:

Տեղեկատվական հիգիենային հետևելու խորհուրդ տվող մասնագետներին միացավ նաև ՊՆ-ն, կոչ արեց նաև բանակի մասին չխոսել հեռախոսով կամ քննարկել սոցցանցերում, որ սահմանին կռվող մեր տղաների ջանքերն օնլայն պայքարում տանուլ չտանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում