«Ծիրանային պատերազմը»՝ ռուսական Առաջին ալիքի եթերում թեժ բանավեճի վերածվեց

ՆՆարե Ոսկանյան

Թեժ բանավեճ ռուսական Առաջին ալիքի եթերում: «Ժամանակը ցույց կտա» հաղորդման «Ծիրանային պատերազմը» խորագրի ընթացքում հուլիսի 20-ի եթերն առանձնացավ հաղորդավարների ու բանախոսների համառ քննարկումներով: Հաղորդման դիտակետում հայկական ծիրանի՝ Մոսկվա արտահանման ու «Ֆուդ սիթի» խոշոր առևտրի ցանցի ադրբեջանցի սեփականատերերի կողմից հայկական ծիրանով բեռնված մեքենաների մուտքի արգելքն էր:  

Հաղորդման սկզբում նախ ասվեց, որ դեռ նախորդ հաղորդմանն անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտության նոր բռնկմանը: Հաղորդավարի խոսքով՝ կարծես, բոլոր շեշտադրումներով անդրադարձել են, բայց միևնույն է, ինչպես ցանկացած նման քննարկման ժամանակ, լինում են հարցերի վերաբերյալ երկուստեք անհամաձայնություններ:

Հաղորդման ընթացքում նաև տեսանյութ է ներկայացվել: Ռեպորտաժը հիշեցրել է միջադեպի մասին՝ նշելով, որ նախ՝ երկրի դեսպանատունն է միջամտել, ապա՝ Մոսկվայի կառավարությունը: Շուտ փչացող ապրանքը վաճառվել է այլ շուկաներում, իսկ սոցցանցերում ծիրանի ֆլեշմոբ է սկսվել:

«Որտե՞ղ է հայ-ադրբեջանական հակամարտությունը, և որտե՞ղ՝ Մոսկվայի առևտուրը»,- զարմացած հաղորդավար Արտյոմ Շեյնինն ընդգծել է, որ անսպասելի կերպով այդ հակամարտությունը նաև էմոցիոնալ առումով արտացոլվել է Մոսկվայում:  Ըստ հաղորդավարի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ ամենը մեկնաբանել է նաև Մոսկվայի առևտրի վրա ունեցած ազդեցությամբ: 

Քննարկման ընթացքում բանախոսներից AZRU տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Ռոման Ագաևն անհամաձայնություն է հայտնել, թե ինչու է ռուսական Առաջին ալիքը նման ուշադրություն դարձնում հայկական ծիրանին: Հաղորդավարն ընդգծել է, որ  անդրադառնում են խնդրին, որովհետև իսկապես կարծում են, որ ծիրանի առևտուրը ՌԴ-ում  չպետք է որևէ կերպ՝ ո՛չ էմոցիոնալ, ո՛չ  սոցիալական, ո՛չ տնտեսական ու քաղաքական առումով, դառնա դաշտ, որի շուրջ պետք է հնչեն կոնֆլիկտների արձագանքներ:

Հարց է բարձրացվել, թե արդյոք ծիրանի արգելքը նրանց գործողությունների շարունակությո՞ւնն էր, թե՞ հուզական պոռթկում: «Սա  խոշոր առևտրի կենտրոնի ադրբեջանցի սեփականատիրոջ կողմից իրենց ազգային պատկանելության դիրքորոշումն էր»,- հայտարարել է Ագաևը: 

«Սա զուտ սադրանք է, և այն մարդիկ, որոնք իրականացրել են այդ սադրանքը, ոտնահարել են Ռուսաստանի Դաշնության օրենքները»,- ասել է բանախոսներից «Ռեալիստ» գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը: Նա նաև շեշտել է, որ այդպես նրանք ոտնահարել են նաև ԵԱՏՄ-ի դրույթները: Ծատուրյանի խոսքով՝ կատարվածը քրեական հանցագործություն է: Նրա խոսքով՝ այդ միջադեպը նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա է ազդում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում