Թուրքիան չի կարող որևէ դեր և պատմական առաքելություն ունենալ տարածաշրջանում. Աննա Նաղդալյան

ՀՀովհաննես Վարդանյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանն ու գործողություններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ի դեպ` մեր վերջին հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի ԱԳՆ-ի նյարդային արձագանքին: Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում:

Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է: Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, ոչ թե խանդավառությամբ ներգրավել հակահայկական նոր նախաձեռնություններում»,- ասաց Նաղդալյանը:

Նա նշեց, որ ԱԳՆ-ն առավել կարևորում է միջազգային գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որն ուղղված է, առաջնահերթ, լարվածության թուլացմանը:


 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում