Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ամեն օր համալրում և ուժեղացնում ենք քաղաքացիական պաշտպանության համակարգը. Հայկ Չոբանյան

ՇՇողիկ Գալստյան

Այսօր ունեցել են հերթական խաղաղ օրը, ամբողջ օրվա ընթացքում հրետակոծություն չի եղել: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել երեկ, ամբողջ օրվա ընթացքում, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում իրականացված վերականգնողական աշխատանքների շնորհիվ: Երեկ, օրվա վերջում, ըստ էության, ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները` ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները:

Այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր, բոլոր պայմանները կային դրա համար: Զուգահեռ իրականացվել են հետևանքների գույքագրման աշխատանքներ: Ամբողջական գնահատում կունենանք մեկ շաբաթվա ընթացքում: Առանձնացրել ենք 12 տուն` 6-ն Այգեպարում, 6-ը` Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները»,- նշեց մարզպետը:

Նրա խոսքով`արդեն շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարաններն ու տները: Անվտանգության կանոնների պահպանության նորմերը չեն խախտվել, քաղպաշտպանության համակարգն աշխատել է լիարժեք լարվածությամբ` հնարավոր ռիսկերի դեպքում արագ արձագանքելու համար:

«Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև քաղպաշտպանության համակարգերում, համալրումներ են եղել ապաստարաններում, պատսպարաններում, իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ: Ամեն օր ավելի ենք համալրում և ուժեղացնում քաղաքացիական պաշտպանության համակարգը»,- ասաց նա:

Չոբանյանը տեղեկացրեց, որ շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող բոլոր ճանապարհներին: Դա արվում է ելքերի և մուտքերի ընդհանուր հսկողություն իրականացնելու նպատակով` հնարավոր սրացումների դեպքում տարածաշրջանում գտնվող մարդկանց կառավարելու համար:   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում