Յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին խնդիրները լուծել պատերազմի միջոցով

ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանում ցույցերը բեմադրված էին, սակայն դրանք դուրս եկան վերահսկողությունից, տեղի ունեցան բախումներ: ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կապված են նրա հետ, որ Ադրբեջանում առկա է լուրջ ճգնաժամ: «Յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին խնդիրները լուծել փոքր պատերազմի միջոցով, և նման դեպքերում բռնապետություները դառնում են շատ վտանգավոր,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով,- մենք պետք է զորավիգ լինենք մեր բանակին, լինենք համախմբված՝ չմոռանալով իհարկե կորոնավիրուսի տարածումը»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ  եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ եզդիները պատրաստ են մեկնելու սահման և աջակցելու մեր զինվորներին: Նա կոչ արեց նաև օտար երկրներում ապրող եզդիներին նույնպես զորավիգ լինել հայ ժողովրդին՝ պատրաստ պայքարելու նաև դիվանագիտական ճակատում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում