Առաջնագծում լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել. Հովհաննիսյան

ՆՆարե Ոսկանյան

Երեկ՝ ժամը 18:00-ից սկսած, լարվածության աստիճանական  նվազում է տեղի ունեցել առաջնագծում: Կրակոցները գնալով քչացել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Մոտ կեսգիշերից սկսած՝ 12:15-ից, գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել: Չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն, բայց մինչև այդ ժամը եղել են որոշակի կրակոցներ: Առավոտյան ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտարարեց այս մասին և նշեց, որ մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է նաև երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ դրանից հետո հանգիստ է իրավիճակը, և Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:

Հովհաննիսյանը անդրադառնալով հայկական կողմի 4 անձանց կորուստներին՝ Գարուշ Վեմիրի Համբարձումյան, կապիտան Սոս Փայլակի  Էլբակյան, կրտսեր սերժանտներ Գրիշա Վահանի Մաթևոսյան և Սմբատ Գեորգիի Գաբրիելյան, ցավակցական խոսք ասաց զոհվածների ընտանիքներին: Նա նաև հայտնեց, որ երեկ հակառակորդը ևս ամփոփել է իր կորուստները, ասաց, չգիտի՝ որքանով են դրանք վերջնական, բայց 12 անուն էր շրջանառվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում