Մարդկային կորուստներ կամ վնասներ չունենք. ժողովուրդը հանգիստ է. Տավուշի մարզպետ

ՆՆարե Ոսկանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Լուրերի» թղթակից Հայկ Նավասարդյանի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ տեղեկացրեց, որ  կան վնասված բնակելի տներ:

«Այս պահին իրականացնում ենք վնասի գնահատում, որպեսզի օգնենք այդ տների բնակիչներին՝ իրենց կենսապահովման հարցերը լուծելու: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ կամ վնասներ չունենք: Ինչպես երկու օրվա ընթացքում, այս պահին ևս ընդհանուր առմամբ ժողովրդի ինքնազգացողությունը հանգիստ է. խուճապի մասին խոսք լինել չի կարող: Ամեն օր մենք աշխատում ենք լրացուցիչ ավելացնել դիմակայունության մակարդակը, մարդկանց քաղաքացիական պաշտպանության հնարավորությունները, աշխատանքներ են կատարվում ենթակառուցվածքների, կենսապահովման, անվտանգության ապահովման տեսանկյունից: Այսօր հերթական անգամ ունեցանք այնպիսի օր, որը մեզ համար որոշակի փորձաշրջան դարձավ նաև հասկանալու, թե ինչքանով ենք մենք պատրաստ նմանատիպ վիճակների»,- ասաց մարզպետը:

Նա նաև ընդգծեց, որ չեն կարող իհարկե ասել, որ այս իրավիճակը չի ազդում մարդկանց աշխատանքի, աշխատունակության վրա: Սակայն մարզպետն ընդգծեց՝ հույս ունի, որ մեր բանակի պրոֆեսիոնալ աշխատանքի և գործունեության շնորհիվ օր առաջ սահմանները կխաղաղեցվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում