Որդեգրել ենք չվնասելու սկզբունքը. ԱԺ-ում քննարկվում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Սեդրակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց թեկնածությունն առաջադրելու համար և ներկայացրեց պաշտոնավարման ժամանակահատվածում հանձնաժողովի իրականացրած գործունեությունը:

«Այս ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով: Վարույթների գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների  համակենտրոնացման գործողությունները Վերջերս հանձնաժողովի որոշմամբ՝  օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայքնի ղեկավարի նկատմամբ»,- տեղեկացրեց Սեդրակյանը:

ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն հայտնեց, որ գնման ընթացակարգերում առավել հաճախ են հանդիպում պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ ամենահաճախ հանդիպող խնդիրները տեխնիկական բնութագրերում ուղղորդող, հղումներ պարունակող կոնկրետ ապրանքը բնութագրող հատկանիշների առկայությունն են: Սեդրակյանի խոսքով՝ դրանց հետևանքով սահմանափակվում է մրցակցությունը, քանի որ տեխնիկական բնութագրերի պահանջների փաստը բավարար է խիստ սահմանափակ թվով սուբյեկտների առաջարկված ապրանքների ու ծառայությունների, ինչի արդյուքնում  շուկայի սահմանակիցների համար ստեղծում են շուկայում հավասար պայմանների  գործունեություն ծավալելու արհեստական խոչընդոտում:

Սեդրակյանը շեշտեց, որ հանձնաժողովը որդեգրել է չվնասելու սկզբունքը՝ նախապատվություն տալով կանխարգելիչ մեթոդներ կիրառելուն: Խոշորացույցի ներքո են նաև դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները խոշոր առևտրային ցանցերը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում