Տուգանքի չափը խստացնող օրինագիծը հանվել է օրակարգից, բայց չի բացառվում, որ կլինի նորը. ԱԺ արտահերթի օրակարգում 14 հարց է

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ պատգամավորիների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նստաշրջան է մեկնարկել: Օրակարգում 14 հարց է: Գրանցվել է 87 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրակարգում ներառված են նախագծեր, որոնք առաջինից երկրորդ ընթերցում են պահանջում, կան նախագծեր, որոնք երկրորդ ընթերցման են, քանի որ առաջին ընթերցումը եղել է լիագումար նիստերի ընթացքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց նախագծերի հրատապության մասին:

«Ձեր խմբակցության պատգամավորների մի մասը կորոնավիրուսի վարակակիր է, մյուս մասը կոնտակտավոր է ու այդպես էն ոնց որ 14 օր չեն ինքնամեկուսացել Պարետի որոշմամբ: Հիմա բոլորով հավաքվել ենք՝ քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունն այդքան էլ հասկանալի չէ»,-  նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ նախագծերի 90 տոկոսը կարելի էր քննարկել սեպտեմբերին:

Գաբրիելյանը չհամաձայնեց՝ կան նախագծեր, որոնք անհրաժեշտ են: Ազգային ժողովն էլ դեռ արձակուրդում չէ և կարող է քննարկել նախագծերը:

«Իսկ եթե դուք ունենք տեղեկություն, որ էստեղ նստած որևէ մեկը պետք է ինքնամեկուսացվեր Պարետի որոշմամբ, բայց ինքնամեկուսացված չէ, կխնդրեմ բարձրաձայնեք. գուցե ԱԺ նախագահը այլ քայլեր ձեռնարկի»,- ի պատասխան նշեց Գաբրիելյանը:

ԱԺ նախագահը միջամտեց՝ նրանք, ում ցուցված էր ինքնամեկուսանալ, ինքնամեկուսացած են:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհրաբյանն էլ հետաքրքրվեց, թե դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող նախագիծն ինչո՞ւ հանվեց օրակարգից, այն ընդհանրապես չի՞ մտնելու ԱԺ, թե՞ որոշակի փոփոխություններից հետո նորից վերադառնալու է:

Նախագիծն այս պահին ընդհանրապես հանվել է շրջանառությունից՝ նշեց Գաբրիելյանը, բայց չբացառեց, որ կարող է այդպիսի նախագիծ լինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում