Պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին. Թորոսյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին

ՄՄարիա Գաբրիելյան

Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման և դիերի տեղափոխման պրոցեսում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին գյումրեցի կնոջ դիակի  կորելու հանգամանքին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Շփոթմունքն ուղղվել է, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում պարզվել է՝ չի ճանաչել, նրանք ներողություն են խնդրել»,- նշեց նա: 

Հարցին՝ արդյոք նախարարն այդքան ժամանակ ունի՞ հետևելու քաղաքական գործիչների աշխատանքին, Թորոսյանը պատասխանեց. «Այո, ես ունեմ ժամանակ հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը, առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ քաղաքական հայտարարություններ է անելու, խնդրում եմ այդ հարցն այլևս չտաք»: 

Անդրադառնալով կորոնավիրուսի հարցով ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովին՝ նախարարն ասաց, որ ինքն անձամբ պատրաստ է գնալ և պատասխանել բոլոր հարցերին: «Հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերի ցանկությունն է, սակայն իմ գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավական լավ պայքարել է այդ համաշխարհային մարտահրավերի դեմ»,- նշեց նա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում