Խոշոր հրդեհ Երևանում | ՈՒՂԻՂ

ՆՆարեկ Սահակյան

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: Այրվում է խոտածածկ տարածք: Ջերմահարվել են ծառեր: Քամու պատճառով կրակն ավելի է ուժգնանում և նոր բռնկումների պատճառ է դառնում:

Տեղում է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմնական օջախները մարված են, ծխացող օջախներ կան: Ցոլակյանը նշեց, որ ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի Ֆեյսբուքի գրառման` հրդեհից մոտ 30 րոպե առաջ մեծ հրավառություն է տեղի ունեցել, որն էլ կարող էր պատճառ հանդիսանալ: 

Նախարարը նշեց, որ տեղում աշխատում է 14 մարտական հաշվարկ և 10 ջրատար մեքենա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում