Պարետատան նիստում քննարկել ենք հակահամաճարակային կանոնների խստացմանն անցնելու հարցը. վարչապետ

ՇՇողիկ Գալստյան

Մինչ վերջին շաբաթներին մենք առավել ուշադրություն ենք դարձնում աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական գործընթացներին, ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններին, կորոնավիրուսի համաճարակի առումով նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ ՀՀ-ն 1 մլն բնակչության թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում, և դա մեծ պրոբլեմ է, սակայն, ըստ Փաշինյանի, կա ավելի կարևոր պրոբլեմ, որից բխում է նշված խնդիրը: «Հիմա ՀՀ 3 մլն բնակչությունը պետք է պայքարեր համավարակի դեմ, բայց նման իրավիճակ չունենք, այդ գիտակցությունը դեռևս չկա: Շարունակվում է նաև ապատեղեկատվության տարածումը, թե կորոնավիրուս չկա, և կյանքը բնականոն ընթանում է: Այո, կյանքը պետք է բնականոն ընթանա, բայց դա պետք է լինի հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ»,- ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ պարետատան նիստում քննարկել են, որ պետք է գնան հակահամաճարակային կանոնների խստացման, այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ:

Փաշինյանը հայտնեց նաև, որ սկսվելու է դիմակ չկրելու համար տուգանքների  բռնագանձումը, և օրենսդրական փոփոխություններ կլինեն, ըստ որի՝ տուգանելուց մինչև բռնագանձման ժամանակահատվածը կարճ կտևի: «Մեր խնդիրը որևէ մեկին տուգանելը չէ, մենք ուզում ենք ասել, որ որևէ մեկը կարող է չտուգանվել, եթե պահպանի հակահամաճարակային կանոնները»,- նշեց Փաշինյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում