Շնորհավորում եմ ԲՀԿ-ին. առաջին անգամն է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը. Գաբրիելյան

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորիների պնդմանը, թե քրեական գործ է հարուցվել իրենց խմբակցության ղեկավարի վրա հունիսի 5-ին արված հայտարարությունից հետո, որով Ծառուկյանն անվստահություն էր հայտնում Կառավարությանը:

«Ի՞նչ հայտարարություն էր դա: Անկեղծ ասած մինչ օրս փորրձում եմ հասկանալ: Որովհետև այդ հայտարարությունից օրեր անց կարծես թե վերախմբագրելով գնաց: Սկզբում ասում էր, թե Կառավարությունը պետք է հրաժարական տա, հետո ասում էին՝ դե լավ, ի՞նչ ենք ասել, ընդամենը մտահոգություն ենք բարձրաձայնել: Կամ եթե պարոն Ծառուկյանն ասել է՝ Կառավարությունը պետք է փոխվի, հիմա ի՞նչ՝ էլ չի՞ անում: Սովորական հայտարարությո՞ւն էր:

Ավելին ասեմ՝ ես իսկապես շնորհավորում եմ «Բարգավաճ Հայաստանին», որովհետև իրենք իրենց ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը և այդ պահանջից 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել, որովհետև իրենց քաղաքական փորձը միշտ ցույց է տվել, որ իրենք պարբերաբար եղել են այլընտրանք, այլ ուժ: Ժամանակին իմ և ձեր ուղիղ հարցադրմանը՝ պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ միշտ եղել է խուսափողական պատասխան: Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտություն, և այդ արտահայտությունից շատ կարճ ժամանակ անց  քաղաքականության էջ  է փակվել»,- հիշեցրեց Սիսակ Գաբրիելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում