Հայաստան - Եվրոպա. քննադատություն, գործակցություն, բարեկամություն

ՎՎարդան Հովսեփյան

ԵԺԿ նախագահ, Եվրոպայի Խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը օրերս անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին ու իշխանությանը խորհուրդ էր տվել չճնշել ընդդիմությանը։ Այս հայտարարությանն անդրադարձավ նախ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին, և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ ու ավելի մասնագիտացված անձինք: Կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որը որ իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, և որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի իրականության հետ արդեն շատ շուտվանից՝ դեռ մինչ հեղափոխությունը, ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ»,- ասել էր Սիմոնյանը:

Հայաստան-Եվրոպա հայտարարությունների ու դրանց արձագանքների մանրամասները՝ ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում