Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. նա կրկին չի ընդունում մեղադրանքը

ՆՆարե Ոսկանյան

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ավարտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:

Դուրս գալով դատարանի շենքից՝ Գ. Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե ինքն է երկրի այս վիճակի՝ համաճարակի տարածման, աղքատության, տնտեսական անկման պատճառը, եթե մեղավոր է, ապա պատրաստ է այդ պատիժը կրել: Սակայն իր համար այս ամենը զարմանալի է:

«Պատմության մեջ չկա՝ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն»,- ասաց Ծառուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե նախկինում էլ, երբ իր մտերիմներին առնչվող քրգործեր կային, ինչո՞ւ այդ ժամանակ դրանք քաղաքական հետապնդում չէր որակում, ասաց. «Կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու: Միշտ մտածել եմ, որ քննությունը կկատարվի, բայց այսօր ես ձեզ նորից եմ ասում՝ ինչ-որ ասեցի՝  իմ ասածներին տեր եմ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում