Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ԱԱրման Գալոյան

«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ մասնակի բավարարելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո:

Հիշեցնենք՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երկու միջնորդություն էր ներկայացվել, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր:

Միջնորդություններից մեկը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելուն: Պաշտպանները նաև միջնորդել էին ամբաստանյալին գրավի դիմաց ազատ արձակել:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անձնական երաշխավորությունը մերժելու մասով, և իրենց բողոքը բավարարվել է գրավի կիրառման մասով: Փաստաբանն աննախադեպ է որակել գրավի չափը:

Քոչարյանն այժմ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, հետվիրահատական բուժում է ստանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում