Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական ուժերի վզներից բռնելու է և էս դահլիճից դուրս շպրտի

ՌՌոզա Խաչատրյան

Ինչու չունենք Շրջակա միջավայրի նախարար, չունենք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, ունենք Սևանում ձկնագողության դեպքեր, լիճը կանաչել է և այլն՝ այս հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը:

Մինչև հարցին պատասխանելը՝ վարչապետը նախ արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին արած արտահայտությանը:

«Դահլիճում դեռ կան մարդիկ, որոնք ուրիշ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաներին վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով:

Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պայմաններում, երբ հարգալից չլինելը իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել: Սա անընդունելի է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս՝ ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալած ուժերի վզներից բռնելու է և էս դահլիճից դուրս է շպրտելու»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Իսկ Շրջակա միջավայրի նախարար չունենալու մասով վարչապետն ասեց, որ նախարարությունը բնականոն ռիթմով է աշխատում, խնդիրներ դեռ չկան:

«ՀՀ կառավարությունն է պատասխանատու ձեր ասած հարցերի համար: Մեր բախտը չբերեց, մեր ժամանակ կանաչեց Սևանը: Բայց հույս ունեմ՝ մեր բախտը կբերի և այլևս չի կանաչի: Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել, կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն, կա նախարարի պարտականությունները կատարող: Առաջիկայում կնշանակվի նախարար: Եթե իմանայի, որ այդ փրփուրներն առաջացել են նախարարին ազատելուց և նրա նշանակելուց հետո անմիջապես կվերանան, էսօր իրիկունը կնշանակեի»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում