Մեդիադաշտում գովազդի մենաշնորհ այլևս գոյություն չունի. Հայրապետյանը՝ Հանրայինին գովազդի հնարավորություն տալու մասին

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությանը վերադարձված գովազդի իրավունքին:

Պատգամավորը նշեց, որ Հանրայինին գովազդ հեռարձակելու հնարավորություն տալու որոշումը միանշանակ ճիշտ է եղել:

«Յուրաքանչյուր բարեփոխում ունի իր գինը: Տարիներ շարունակ մեդիադաշտում եղել է մոնոպոլիա, և անգամ հեղափոխությունիւց հետո եղել է այդ մոնոպոլիան: Այն չեզոքացնելու համար որոշակի ժամանակ էր հարկավոր: Նախկինում Հանրայինը ունեցել է գովազդի իրավունք, բայց տարբեր պատճառներով դրանից զրկվել է, և մեդիադաշտում ստեղծվել է մեկ անձի կամ խմբի մոնոպոլիա: Դաշտում գործող երեք հիմական ինստիտուտներն են՝ հեռուստաալիքները, գովազդի շուկայի վերաբաշխողի, համակարգողի ինստիտուտը և հեռուստաալիքների ռեյտինգը չափող կազմակերպությունը: 

Սույն ինստիտուտները դարձել էին փոխկապակցված մեկ ընդհանրական մարմնի մեջ, որովհետև դրանք պատկանում էին կամ առնվազն փոխկապակցված էին մեկ անձի հետ: Գովազդի հնարավորություն տալով Հանրայինին՝ մենք ստեղծում ենք այլընտրանք: Հնարավորությունը կարելի էր պայմանավորել, օրինակ, սեփական կարիքներով, կամ պետբյուջեի ծախսերի նվազեցմամբ, բայց անկեղծորեն գալիս ենք ասելու, որ սրանով դրված է առաջին հերթին մեդիաոլորտում առկա մենաշնորհի խնդիրը: Մի քանի օր է՝ այդ մենաշնորհը այլևս գոյություն չունի»,- նշեց Հայրապետյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում