Իշխանության հանդեպ դիմադրության փուլերը շարունակվում են. Սիմոնյան

ԱԱննա Ավետիսյան

Ընդդիմադիր ուժերի համագործակցությանը շատ լավ եմ վերաբերվում, թող բոլորով հավաքվեն մի տեղ, որ ՀՀ քաղաքացին իմանա՝ ով ով է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո իշխանության հանդեպ դիմադրության մի քանի դեպքեր են եղել, և այդ փուլերը շարունակվում են, և եթե այդ բեկորները հավաքվեն, ապա, ըստ Սիմոնյանի, դա ավելի է ուժեղացնում իշխանությանը:

«Ի վերջո, քաղաքական դաշտը պետք է ազատվի նախկիններից, ընդդիմադիր դաշտը պետք է լցված լինի նոր մարդկանցով, որոնք հետագայում կփոխարինեն այսօրվա իշխանություններին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը եկել է, Սիմոնյանն ասաց, որ այդ զրույցի ժամանակն անցել է, և եթե նրանք փորձում են կրկին խաբել հանրությանը, իրենք թույլ չեն տալու:  

ԲՀԿ-ի բոյկոտի վերաբերյալ խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ եթե վերադառնում ես խորհրդարանի դահլիճ, բոյկոտի իմաստը կորում է, ԲՀԿ-ն պետք է այլ քայլեր կատարի:

Սիմոնյանն անդրադարձավ նաև երեկ ԱԱԾ շենքի առջև տեղի ունեցած միջադեպին, լրագրողների նկատմամբ իրականացված գործողություններին՝  նշելով, որ ոստիկանությունը ներողություն է խնդրել, ինչը շատ կարևոր է և նրանց աշխատանքի բարձր գնահատականն է: Հարցին՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ էին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Եթե համարժեք լինեին, ներողություն չէին խնդրի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում