ԲՀԿ-ն բոյկոտեց և լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարություն արեց: 

«Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական, քաղաքական «բեսպրեդելը»՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է նիստը և լքում նիստերի դահլիճը»,- նշեց նա:

Պատգամավորը ցավում է, որ մեծամասնությունը, որն, ըստ նրա, իշխանության է եկել ժողովրդավարական արժեքները վերականգնելու, մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել  քաղաքական ընդդիմախոսներին: Ընդգծեց, որ դա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Աբովյանի խոսքով՝ իրենք պայքարելու են Հայաստանում իրական, ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական իրավունքների համար: 

«Երեկ ձեր բոլորի և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ»,- ասաց Աբովյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում