Հերոսություն չէ դիմակ չկրելը, այլ՝ հակառակը. Մարության

ՆՆարե Ոսկանյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ամենօրյա ռեժիմով բազմաբնակարան շենքերի մուտքերի և վերելակների ախտահանում է իրականացվում: Ախտահանվում է նաև Երևանում գործող ամբողջ տրանսպորտային համակարգը՝ ներառյալ մասնավորը:

Մարությանի խոսքով՝ Երևան համայնքի բյուջեից բնաիրային փաթեթով ֆինանսավորվել է 3550  միայնակ անժառանգ, տարեց  թոշակառու: Հայտնեց նաև, որ ապրիլի 21-ից Երևանի ենթակայության հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Ասաց՝ այս պահին արդեն 5628 նմուշառում է արվել: Պոլիկլինիկաներում  հերթապահություն է հաստատված:

Մարությանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարել նաև մանկապարտեզներում համավարակի պայմաններում երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Քաղաքապետի խոսքով՝ մանկապարտեզ է հաճախում երեխաների  6-7 տոկոսը՝ 35 հազարից մոտ 1800-1900 երեխա: Այժմ, ըստ Մարությանի, քննարկում են հարցը, որ յուրաքանչյուր վարչական շրջանում թողնեն մեկ գործող մանկապարտեզ:

Քաղաքապետն իր օրինակով քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել՝ նշելով, որ ամեն օր տնից դուրս գալիս դիմակ է կրում, արդեն երեք ամիս է՝ ծնողներին պաշտպանելու համար նրանց չի տեսել: 

«Սա պանդեմիա է. ամբողջ աշխարհը տառապում է այս ցավից»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ  քաղաքացիներն իրենց պետք է նեղություն տան, բայց պաշտպանեն իրենց ու դիմացիններին: Ասաց՝ այն մարդը, որը վարակակիր է, բայց չգիտի այդ մասին ու դիմակ չի կրում, իր համար հանցագործ է:  Ասաց՝ հերոսություն չէ դիմակ չկրելը, այլ՝ հակառակը: Քաղաքապետը շեշտեց՝ միայն բոլորի դիմակ կրելով բոլորն էլ պաշտպանված կլինեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում