Վահե Էնֆիաջյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ «Չեք լռեցնելու» պաստառով

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացումից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ «Չեք լռեցնելու» պաստառով:

«Այլևս ՀՀ-ում դուք անցաք թույլատրելիի շեմը: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կանգնած է լուրջ ընտրության առջև՝ իրոք ՀՀ-ում սահմանել նոր Հայաստանի խոստացած սկզբունքների կետե՞րը, թե՞ անցնել այն ճանապարհով, որը եղել է նախկինում: Այսօր դուք ոտնձգություն եք իրականացնում Ազգային ժողովի պատգամավորի ինստիտուտի նկատմամբ:

ԱԺ պատգամավորին ՀՀ Սահմանադրությամբ տրված են բավարար լիազորություններ գործողություններ իրականացնելու և չլռելու, խնդիրների մասին խոսելու: Հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը խոսել է խնդիրներից, մատնանշել է խնդիրներ, և ինչպիսին է եղել քաղաքական մեծամասնության արձագանքը, որևիցե քաղաքական մեկնաբանություն չի եղել»,- նշեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, որևէ առերեսում չի եղել, գործն էլ շինծու է՝ խորհրդարանական թիվ 1 ընդդիմադիր ուժին լռեցնելու: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում