Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին ու գնաց ԱԱԾ՝ հարցաքննության

ՆՆարե Ոսկանյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ իր ձայնը չի կտրելու, ներկայացնելու է իրականությունը:

Նա վերահաստատեց, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքներ են լինելու, իսկ թե ինչ օրակարգ կլինի՝ կասի, երբ ժամանակը գա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադառնալով հարցին, որ եթե իրեն կալանավորեն, արդյոք թիմակիցները շարունակելո՞ւ են պայքարը՝ ասաց.

«Ոչ միայն թիմը, այլև համակիրները, ժողովուրդն իմ գլխավորությամբ ամեն ինչ էլ անելու են»:

ԱԺ շենքի առջև Գագիկ Ծառուկյանին սպասում էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ԲՀԿ նախագահին ուղեկցեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում