Վանյանը քաղաքացիներին հորդորեց բակերում զերծ մնալ առանց դիմակի շփվելուց

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս ավելացրել է հետազոտությունների թիվը: Դրանք առնչվում են հիվանդների վաղ հայտնաբերմանը, նրանց հետ սերտ շփված անձանց, ինչը հնարավորություն կտա որոշակի առումով վարակի կանխարգելման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել: 

Արտավազդ Վանյանը քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ բակերում առանց դիմակի շփվելուց: Ասաց՝ անգամ քիչ թվով անձանցով տնային միջոցառումներ կազմակերպելիս փորձեն պահպանել սոցիալական հեռավորությունը:

Անդրադառնալով դիմակ կրելուն՝ Վանյանն ընդգծեց, որ դիմակը պետք է ճիշտ կրել, եթե այն կրում են որոշ դեպքերում քթի հատվածից իջեցնելով՝ դա հավասարազոր է դիմակ չկրելուն: Շեշտեց՝  եթե կանոնները ճիշտ չենք պահպանում, ճիշտ չենք կրում,  և՛  մեր առողջությունն ենք վնասում, և՛ մեզ շրջապատող անձանց:  

Վանյանը կարևորեց նաև ձեռքերի հիգիենան և սոցիալական հեռավարությունն այն վայրերում, որտեղ սնվում ենք: Ասաց, որ նման վայրերում դիմակ ուզենք թե ոչ՝ չենք կրում, ուստի պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը: 

Նրա խոսքով՝ եթե պահպանվեր հակահամաճարակային գործիքակազմը՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, ապա արդեն կլիներ կայուն իրավիճակ, իսկ այսօր վարակելիության ցուցանիշը մեկ և ավելի է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում