Դիմակների գները սրընթաց անկում են ապրում. Թորոսյան

ՆՆարե Ոսկանյան

Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ մոտ հասցեներում շատ են լինում վարակված դեպքերը, օրինակ՝ հարևան շենքերում: 

Նախարարը հայտնեց, որ վերլուծաբաններն առաջարկում են հենց թիրախավորված այդ ուղղությամբ աշխատել, և պատահական չէ, որ ինքն անձամբ սկսեց հրապարակել հասցեներ՝ թաղամասեր, փողոցներ, որ մարդիկ իմանան, որ հենց իրենց փողոցում եղել է վարակման դեպք: Նախարարը շեշտեց՝ այդ դեպքում նրանք կարող են կանխարգելել այն՝ դիմակ կրելով և սոցիալական հեռավորությունը ապահովելով:

Ա. Թորոսյանի տեղեկացմամբ՝ ԱՀԿ-ի վերջին խորհուրդներով ասվում է, որ առնվազն ռիսկի խմբերի քաղաքացիները՝ 60-ից բարձր և քրոնիկական հիվանդություն ունեցողները, հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ ավելի շատ են պաշտպանում:

Նախարարը հայտնեց, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և կարծում է՝ մեր ներկրումները մոտակա ամսում գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում