Աստղաբաշխական չափերի ընտրակաշառք և պետությանը պատճառված 30 միլիարդի վնաս

ՀՀերմինե Բաղդասարյան

ԱԱԾ-ն խոշոր բացահայտումների մասին է հայտնել։ Ըստ կառույցի՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն 2017 թ․ ընտրությունների ժամանակ աստղաբաշխական ընտրակաշարք է բաժանել։ Իսկ 2014-2020 թթ․ առանց արտոնագրի խաղատուն է գործել՝ պետությանը պատճառելով 30 միլիարդ դրամ վնաս։

Իր առանձնատանը, ԱԱԾ խուզարկությունից հետո, Գագիկ Ծառուկյանը կատարվածը բնութագրել է «շանտաժ» և իր աջակիցներին հավաստիացրել, որ կատարվածը քաղաքական դրդապատճառներ ունի, և հետքայլ չի լինելու։

Հիշեցնենք՝ Ծառուկյանը հունիսի 5-ին քննադատել է իշխանություններին՝ ասելով, որ Կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի։ Այդ հայտարարությանը հետևեց վարչապետի խոսնակի մեկնաբանությունը, որի համաձայն՝ ԲՀԿ առաջնորդի հնչեցրած քննադատության պատճառը՝ նրան մտահոգող, մի շարք քրեական գործերն են։ Մանե Գևորգյանն այդպիսով ակնարկեց, որ քննությունը մեկնարկել էր մինչև Ծառուկյանի հայտարարությունը և իշխանության հասցեին հնչող քննադատությունը, ոչ թե քրեական գործեր հարուցելու պատճառ է, այլ քննվող գործերի հետևանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում