Ծառուկյանը հայտարարեց, որ չի նահանջելու և գնաց հարցաքննության

ԱԱրման Գալոյան

«Այսօրվա այս պահը այո սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն»,- հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով իր տան առաջ հավաքված քաղաքացիներին:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ նախագահի տանը, նաև ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով,որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս պատճառելու դեպքեր, հարուցվել է քրեական գործ:

«Բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով,- Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպնում, ձեր ցավը տանեմ, պատրաստ եմ ամեն ինչի: Այս վստահությունը եղել է հնուց: 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնվել , այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնվել, ես ոչ մի բանի կարիք չունեմ»:

Նա քննադատեց իշխանություններին, հայտարարելով, որ վերջիններս ձախողվել են: Ծառուկյանը նաև տեղեկացրեց, որ այժմ գնում է հարցաքննության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում