Իմ ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում․ Բաթոյան

ՆՆարե Ոսկանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ազգականներին նախարարությունում աշխատանքի տեղավորելու մասին լուրերին: 

Նախարարը հերքեց՝ նշելով, որ իր ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում, բոլոր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: 

«Ինչ վերաբերում է, որ մեր աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողն իմ քրոջ տեգրն է, այդ մասին դեռևս մեկ տարի առաջ Քաղծառայողի գրասենյակն է հրապարակում արել՝ համապատասպանում է  ֆինանսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին՝ անձնագրի բոլոր պայմաններով։ Այս մասով տեղեկություններ եղել են, և նա իմ ազգականը չէ»,- մեկնաբանեց Բաթոյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում