Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, հեռավորություն չպահպանելու. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նշեց, որ եթե այսօր ամբողջությամբ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա կարգապահությունն իր արդյունքները թվային առումով ցույց կտա մոտ մեկ շաբաթ անց:

«Այն թվերը, որ մենք այսօր տեսնում ենք, մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակն է»,- նշեց վարչապետը՝ կոչ անելով պահպանել երեք պարզ, բայց շատ կարևոր կանոնները:

Ըստ վարչապետի՝ արձանագրված դեպքերի 95 տոկոսն այդ կանոններին չհետևելու արդյունք է:

«Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքերը չախտահանելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ լուրջ խնդիրներ են առաջացնում կանոնները հուղարկավորությունների ժամանակ չպահպանելը:

«Բազմաթիվ դեպքեր ենք ունենում և վարակի նոր օջախի պատճառ են դառնում հուղարկավորությունները, նաև ընդհատակյա հարսանիքները»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն քաղաքացիների հետ զանգվածային  համագործակցության արդյունքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում