Այդ հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու, այլ մեր պրոբլեմները խորությամբ հասկանալու համար է. վարչապետ

ԱԱրման Գալոյան

«Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ»,- պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսով վարակվածության վերջին ցուցանիշները: Նրա խոսքով՝ իրավիճակը հակահամաճարակային կանոնները համատարած և զանգվածային չպահպանելու հետևանք է:

Նա անդրադարձել է սոցիալական ցանցերում հակահամաճարակային կանոնները չպահպանելու մասին վկայող լուսանկարներին: Ըստ Փաշինյանի՝ այդ ամենը հաճախ առիթ է դառնում քաղաքացիների նկատմամբ ատելության, քննադատության խոսքի:

«Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատմությունը միայն նրանց մասին չէ, այլ մեր մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով, ինչը նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այնպես չեմ արել: Այդ հարթակը ոչ թե մարդկանց դատափետելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու, հնարավորինս խորը հասկանալու համար է»,- ասաց վարչապետը:

Նա տեսակետ հայտնեց, որ կորոնավիրուսի բերումով մեր հանրության խորքում փոփոխություններ են տեղի ունենում:

«Մենք սկսում ենք վերանայել վերաբերմունքը կարգի, օրենքի, համակեցության կանոնների պահպանման և, ընդհանրապես, մեր սովորությունների նկատմամբ: Այս ամենից հետո մենք այլկերպ կսկսենք վերաբերվել կանոններին, օրենքներին, հանրային համակեցության կանոններին»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում