Քաղաքացիների հասցեին ոչ թե մեղադրանք է հնչում, այլ իրավիճակի գնահատական. վարչապետ

ՆՆարե Թադևոսյան

Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը: Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր են հրաժարականներ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մեջ քաղաքացիներին մեղադրելու վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց, որ քաղաքացիների հասցեին ոչ թե մեղադրանք է հնչում, այլ իրավիճակի գնահատական: «Մեղադրանք է հնչում այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ և վնաս պատճառած կողմ, մենք բոլորս միասին տուժող ենք և վնաս պատճառող: Այս ամենի լուծումը մեկն է՝ մենք պետք է մեր վարքագծի վերահսկողը դառնանք: 

Շատ են խոսում առողջապահական համակարգի թերացման մասին, բայց հենց նրանց շնորհիվ է, որ  հունիսի 1-ի դրությամբ ունենք 357 մահով պակաս, քան անցյալ տարի, քանի որ հիվանդանոցներում բուժել են ոչ միայն կորոնավիրուսից, այլև այլ հիվանդություներից, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում